Քիչ առաջ չզլացա և սկսեցի հաշվել, ու պարզվեց, որ իմ ամենամերձավոր հարազատներից թվով 38 հոգի, ըստ էության, մշտապես բնակվում են Ռուսաստանի Դաշնության, իսկ 32-ը՝ Եվրոպական տարբեր քաղաքներում:

 

Նրանցից 54-ը 1999 թվականից հետո տարբեր ժամանակներում գնացել են Հայաստանից, իսկ 16-ը՝ ծնվել արդեն Հայաստանից դուրս...

 

Հայաստանի Հանրապետության սրբազան առաքելությունն է կառուցել այնպիսի պետություն, որ գնացած բոլոր մարդիկ վերադառնան հայրենիք:

 

Այդպիսի Հայաստանը հզոր ու բարեկեցիկ Հայաստանն է, մեր երազի երկիրը…