Արդեն քանի անգամ նամակ եմ ստանում, որ զինվորների հարազատներին ինչ-որ մեկը ասել է մոտակա օրերս ռազմական գործողություններ կամ հենց պատերազմ է սկսելու: Մարդիկ ահավոր անհանգստանում են: Այդպիսի հայտարարություն տարածողներն էլ միշտ ինչ-որ պետական կառույցի աշխատողներ են լինում , որ հաստատ , 100 տոկոս տեղյակ են , թե ադրբեջանական զորքը երբ է հարձակվելու ու լուրջ դեմքի արտահայտությամբ դա պատմում են զինվորների ծնողներին: Ես իհարկե հասկանում եմ , որ աշխատանքի վայրում սեփական անձի գնահատականը բարձրացնելը հաճելի բան է, որ ցանկանում եք շրջապատում ձեզ մի քիչ ավելի լուրջ վերաբերվեն, բայց ՉՓՈՐՁԵ՛Ք դա անել զինվորի, բանակի ու այդ բանակում ծառայող զինվորի ծնողի հաշվին:

 

Բանակը հանգստյան գոտի չէ և ամեն տեխնիկա փորձարկելուց եթե պատերազմ սկսեր ժամը մեկ մենք պետքա պատերազմի մեջ լինեինք: Բանակում ամեն զինվորի զենք է կցված ու պարապունքների շնորհիվ նրանց պետք է սովորեցնեն այդ զենքով կրակել, այլապես չենք կարող ունենալ մարտունակ բանակ: Որոշ զինվերների ցված է հասարակ ինքնաձիգ, որոշների ավելի մեծ զինվորական տեխնիկա ու նրանք բոլորն էլ պետք է դրանցով գոնե մեկ-երկու անգամ կրակեն, պետք է տագնապ հրաման կատարեն ու մի շարք այլ ՊԵՏՔԵՆԵՐ, որ արվում են բանակի մարտունակությունը բարձրացնելու համար: Հավատացեք, եթե Ադրբեջանը պատերազմ ցանկանա սկսի , դուք առաջինը չեք , որ դրա մասին կիմանաք, դա հրապարակում կախված փաստաթուղթ չէ, որ ով ցանկանա գնա , կարդա ու բոլորին հայտնի:

 

Իսկ ու՞ր էին այդ պատերազմների վանգաները մարտ ամսին: Ինչու՞ մարտից չէին գոռգռում ,որ ապրիլի 2-ին հարձակում է լինելու: Բա, եթե տենց կարողանում եք երկնքին նայելով հաստատ տեղեկություն իմանալ, ինչու՞ ապրիլին բոլորիս չզգուշացրեցիք: Հիմա էլ՝ ամեն ամսվա սկզբին, մի բան ասում եք:

 

Ես վստահ եմ , որ մեր զինվորների պապաների դուխը տեղնա, բայց մամաներին խորհուրդ կտամ ավելի դուխով լինեք, քանի որ զինվորը ձեր հետ խոսալուց ու ձեր հզոր ձայնը լսելուց մի քանի անգամ ավելի մարտունակ է դառնում:

 

Աշոտ Ասատրյան