Ուրեմն մի բանսարկու' Հայկազ Մակարյան անունով, որը ցույցերին երկու անգամ եկավ, հետո ասուլիս տվեց ու Սասնա Ծռերի մոտ հայտնված բժիշկներին պատանդ համարեց, ինձ զանգել և հանդիպում էր առաջարկում: Ես մերժեցի' պատճառ բերելով իր նախորդ օրվա զզվելի ասուլիսը:Սա սկսեց իրեն ավելորդություններ թույլ տալ' պանյատ, ստռելկա, ծեծելու եք ինձ և այլն:Հասկանալի էր,որ ձայնագրվում է ու ամեն ինչ արվելու է ինձ հունից հանելու համար: Անընդհատ շեշտում էր' իբր իրեն ծեծելու ենք ասուլիսի համար:Դե ես բնականաբար ծիծաղում էի, կրկնում որ ինքը իրավաբան է, իրեն իրավաբանի պես պահի:

 

Տասնյակ անգամ զանգելուց հետո էս խեղկատակը որոշեց sms ներով ինձ հունից հանել: Առաջարկեց հանդիպել, հանդիպեցի: Հեռախոսը ձեռքին ձայնագրում ա ինձ ու խոսացնում.

 

-Ես ոստիկան ընկերոջս եմ ասել մեր երեկվա խոսակցության մասին, որ ինձ արհամարհել ես, նեղացրել ու վիրավորել, հիմա արի գնանք Աշտարակի բաժին իրար հետ հաշտություն կնքենք:
Ասում եմ Հայկազ ջան դիմել ես, ուրեմն որպես զրպարտիչ ինքդ էլ կդատվես. Ոստիկան ընկերդ էլ կդատվի քո հետ հանցավոր համաձայնության գալու համար: Զգաց որ չի ստացվում դիմացս կանգնել ու ասում էր 《ես գործ տվող եմ դե խփի ինձ》. Ես կրկնում էի որ կխոսենք օրենքի շրջանակներում:
Հաջորդ օրը զանգում է ոստիկան ընկերը ու ինձ համոզում' իբր թե գնամ հաշտվենք:Կրկնում եմ նույնը ես հաշտվելու ոչինչ չունեմ, ինքը զրպարտել է , դիմել է օրենքին, օրենքով էլ կդատվի:Սա ասում է որ դատախազը իրեն մի շաբաթ է տվել' գործը գլուխ բերելու համար ու նորից խնդրում որ գնամ. Հորդորում եմ հասցես ճշտել, ծանուցագիր ուղարկել, փաստաբանիս հետ կներկայանամ:
Այնուհետև զանգում է Հայկազը ու համոզում գնալ հաշտվել:Նույն պատասխանն եմ տալիս:
Հիմա զանգել է Աշտարակի հետաքննիչ ինչ որ կապիտան նորից նույնը:Հորդորում եմ դուքով խոսել, սա ձայն ա բարձրացնում, ու ստանում արժանին:

 

Ուրեմն կամ սա վերևից հրաման է' գլխիս սարքելու ու ինձ հունից հանելու, կամ Աշտարակի ոստիկանների անհատական նախաձեռնությունն է. Անհրաժեշտ եմ համարում Ձեզ դիմել' պարզելու համար իրականությունը ու առանց այդ էլ լարված իրավիճակը կանգնեցնել:Սա իմ դիտարկմամբ ահաբեկման ձև է ու քաղաքական հետապնդում:
Հուսամ նամակս անպատասխան չի մնա !!!

 

Արմեն Մկրտչյան