Տարածքներ «հանձնել» կամ «վերադարձնել» բառերը հանեք ձեր բերանից: Հանձնում կամ առավել ևս վերադարձնում են այն ինչը քոնը չէ, այն ինչը գողացել ես կամ գտել ես: Եթե Հայաստանում մարդ կա, ով ինչ-որ բան գողացել է ադրբեջանցիքից , ապա խնդրեմ ՝ տարեք ու վերադարձրեք:

 

Մեր բանակը գող չէ, մեր բանակը հող ազատագրող է: Արցախի ամեն միլիմետրը ազատագրված է արյունով: Այն պատկանում է միայն հայերին , ոչ մեկի չի վերադարձվի , ոչ մեկի չի հանձնվի: Ավելին , դեռ մի քանի կոլոմետր էլ ազատագրելու տեղ ունենք:

 

Եթե այդպես վստահ են , որ այդ հողը իրենցն է , թող պատերազմով գան վերցնեն, եթե կարող են իհարկե, եթե նորից չեչեն ու թուրք ահաբեկիչներին չեն բերելու լցնեն ու հետո դրանք փախնեն , մի քանի կիլոմետր էլ ազատագրենք , հիմա սկսեն ավելի բարձր լացեն , որ հողեր են կորցրել: Թուղթ ու գրիչով ոչ մի հող չի տալիս կամ առնվում:

 

Աշոտ Ասատրյան