Սուրճ կամ թեյ օգտագործելուց հետո մի շտապեք դեն նետել դրանց նստվածքները: Քանի որ այս ըմպելիքների մնացորդները օգտակար են բույսերի աճի բարելավման և ծաղիկների արտաքին տեսքի լավացման համար, պարարտացնում են հողը և առավել փափուկ և թեթև են դարձնում:

Բացի այդ սուրճի մրուրը կարող եք քսել դեմքին և այն հրաշալի կերպով կփոխարինի ցանկացած սկրաբի: Թեյի լուծույթով կարող եք սրբել աչքերը, այն կանցկացնի աչքերի լարվածությունը: