Տղաներ և աղջիկներ ջան:

 

Սահմանափակեք ձեր հայրենասիրական պաթոսը: Պաթոսը, երևի, տեղին ա կենացներ ասելիս կամ կուսակցական ժողովների ժամանակ' հատկապես, երբ հակադարձող չկա: Մնացած դեպքերում պաթոսը հոգևոր սնանկության ամենավառ ապացույցն ա: Չմոռանաք:

 

Հայրենասիրությունը գովքի, գոհունակության, բողոքի կամ, առավել ևս, հայհոյանքի չափաքանակով չի որոշվում: Հայրենասիրությունը "տրաֆարետ" չէ ու աչք մտցնելու համար չէ: Հայհոյասիրությունն էլ հայրենասիրություն չէ: Հաստատ:

 

Հայրենիքում ամեն ինչ կարևոր ա' թե' հիշողությունը, թե' էդ հիշողության հիմք հանդիսացող գործողությունը:

Սիրու՞մ ես էսօրվա ահաբեկիչ հռչակվածներին: Ուրեմն, սիրիր նաև նախկինում ահաբեկիչ հռչակվածներին: Բոլորին... անխտիր... Արմեն Մնջոյանին, Արսեն Արծրունուն էլ անձամբ քո հերոսը դարձրու' ուրեմն (Նաիրի Հունանյանին էլ կարելի կլիներ միացնել, բայց շատերն էդ գաղափարին համամիտ լինելով հանդերձ' վախենում են): Քանզի նրանք էլ էին ազգի, ժողովրդի անունից կրակում:

 

Չես սիրու՞մ ահաբեկիչ հռչակվածներին: Ուրեմն, սիրիր նրանց ահաբեկիչ հռչակածներին' իշխանություններին: Որովհետև 1994 և 2016 թվականներում միավորող բանը հենց իշխանության նկատմամբ հայտարարագրված ատելությունն ա: Էս հենց էն ատելությունն ա, որը նույն էդ իշխանությանը Հայաստանում դրդել ա ի պատասխան ատելությամբ հանդես գալ: Ու զենքով' նաև:
Ու հիմա, տղաներ և աղջիկներ ջան, էս երկու հակամարտող կողմերից որևէ մեկի մեջ Հայրենիք գտա?ք: Եթե գտաք' բարով վայելեք: Եթե' չէ, ուրեմն, բարեբախտաբար, դուք ոչ միայն ուղեղ, այլև դրանից օգտվել գիտեք: Ուրեմն հասկանում եք, որ ատելության հիմքով ընկերություն չի լինում, ընտանիք չի ստեղծվում ու, հետևաբար, Հայրենիք լինել չի կարող:

Վարի մի տվեք ԻՄ Հայրենիքը: Խնդրում եմ...