ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը սպասելի զարգացումներ ունեցավ, զինյալները հանձնվեցին, արյունահեղությության վտանգը զրոյացվեց, սակայն այն իրավիճակն ինչ ունեինք մինչև ՊՊԾ գնդի գրավվումն առավել սրվեց:


Խորհրդարանական ընտրություններին 8 ամիս է մնացել. երկրի կառավարման համակարգի փոփոխություններից հետո խորհրդարանական ընտրությունների կարևորությունը հասկանալի պատճառներով մեծացավ:


Եթե նույնիսկ իշխանությունը մինչև ընտրություն չգնա արմատական փոփոխությունների, ապա գոնե ընտրություններին պետք է ներկայանա նոր գաղափարներով, նոր մոտեցումներով, նոր կարդրերով, որովհետև այսպես այլևս չարժվել չի լինի, պետք է իրավիճակ փոխել, թե չէ նոր ՊՊԾ գնդեր կգրավվեն, կունենանք շատ ավելի բարդ իրավիճակներ, ինչը ոչ մեկի շահերից չի բխում:
Քանի դեռ ուշ չէ, պետք է շարժվել, թե չէ ուշ կլինի:

 

Խաչատրյան Ժոռա