Այսօր համացանցում տարածվեց ստորև ներկայացված գրառումը, որը, ըստ ֆեյսբուքյան օգտատերերի, կատարել է հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհված ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի մորեղբոր որդին: Այս կապակցությամբ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

 

«Համացանցում որոշ մանկամիտներ տեղեկություն են տարածել, թե երեկ սպանված զինծառայողի քեռու տղան ասել է, որ նա չէր ուզում ծառայել:

 

Յուրի Տեփանոսյանն իրականում քեռի ունի, բայց նրա քեռին որդի չունի: Լրատվամիջոցներին, սոցցանցի իրական օգտատերերին կոչ եմ անում անհեթեթ տեղեկություններ չտարածել»: