Հավաքներն ու ցույցերը պետք է ղեկավարեն հեղինակավոր և սկզբունքային մարդիկ՝ կարևոր չի երիտասարդներ, թե փորձառուներ:


Ես միշտ զարմանում են, որ հենց բեմահարթակ է բարձրանում երգահան ռուբիկ Հախվերդյանը՝ ոգևորություն է բարձրանում:


Չեմ ալարել, փաստական ձևով հանել եմ, թե քաղաքական տարբեր գործընթացներում Հախվերդյանը ում է սատարել:

Խնդրեմ՝


- 1995-96թթ. ԱԺ և նախագահական ընտրություններին սատարել է ՀՀՇ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին


- 1998թ. նախագահական ընտրություններին սատարել է Ռոբերտ Քոչարյանին
- 1999թ. ԱԺ ընտրություններին սատարել է Արտաշես Գեղամյանի «Իրավունք և միաբանություն» դաշինքին


- 2003թ. նախագահական ընտրություններին սատարել է Ստեփան Դեմիրճյանին
- 2003թ. ԱԺ ընտրություններին սատարել է «Արդարություն» դաշինքին
- 2007թ. ԱԺ ընտրություններին սատարել է ՀՅԴ-ին
- 2008թ. նախագահական ընտրություններին սատարել է ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանին


- 2012թ. ԱԺ ընտրություններին սատարել է ԲՀԿ-ին
- 2013թ. նախագահական ընտրություններին սատարել է Րաֆֆի Հովհաննիսյանին
- 2014-15թթ. սատարել է «Եռյակին»


Սրա նմանների ներկայության պարագայում, ցանկացած պրոցեսի ձախողում ապահովված է:

 

Հայկ Համբարձումյան