ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, թե Արթիկի ջրհեղեղից հետո տեղի քաղաքապետարանը ֆինանսական աջակցություն չի տրամադրել բնակիչնեին, այդ թվում նաև Պետոյանների հայրական ընտանիքին:


Ցավոք սրտի մեր օրերում քաղաքական դիվիդենտներ հավաքելու գործընթացը չափ ու սահման չի ճանաչում:
Քաղաքապետ դառնալու հավակնություն ունեցող Պետոյանը կարծես թե փորձում է սկսել իր նախընտրական քարոզարշավը: Պատգամավորը սակայն թերագնահատել է մարդկանց տեղեկացվածություն և հայտնել այնպիսի տեղեկություն, որը փուչիկի պես պայթում է իրավական գիտելիքներ ունեցող մարդու աչքերում:
Առաջին հերթին սկսենք նրանից, որ օգնություն տրամադրում է ոչ թե քաղաքապետարանը, այլ կառավարությունը, որը արդեն իսկ հատկացրել է 4.6 միլիոն դրամ:


Քաղաքապետ դառնալու ախորժակ ունեցող Պետոյանը, ում ֆինանսական կարողությանը կնախանձեին բազմաթիվ հարուստներ, փորձում է պետությունից մուրալ հայրական տան վերականգնման գումարը և դա այն դեպքում, երբ կառավարության հատկացված գումարը ավելի անհրաժեշտ է Արթիկի բնակչությանը:
Ամեն դեպքում Պետոյանին կարելի է հասկանալ: Մամուլում տարբեր ժամանակներում իր մասին տարածվող տեղեկությունները մեղմ ասած պատիվ չեն բերում պատգամավորին, ով այժմ նման կերպ փորձում է անմեղ ձևանալ տեղի բնակչության շրջանում:

 

Մանե Վարդանյան