Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը խորը ճգնաժամի մեջ է: Այդ խմբի վերջին օրերի գործունեությունը նայելով, ընդհանրապես չես կարողանում հասկանալ, թե վերջապես ի՞նչ են ուզում արած լինել ու կարծես իրենք էլ են մոռացել, թե ինչի համար են հավաքվել:


Վերջին մի քանի օրերին հակասություն էր նկատվում հարթակում, իսկ այսօր պառակտումների նախանշաններ ենք տեսնում: Դա ամենևին զարմանալի չէր: Հայրիկյանի շուրջ վերջին օրերին տեղի ունեցածից հետո անհամբեր սպասում էի անկախության սիմվոլի նեղացած ֆեյսբուքյան գրառումներին:


Ահա այսօր Հայրիկյանը գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Ալբերտ Բաղդասարյանի հայտարարությանն ուղված իր դեմ: Փաստորեն արդեն հրապարակային ցեխշպրտոցի են սկսել հարգարժան պարոնները:


Հայրիկյանը մի հաստատուն բնավորության գիծ ունի: Այն է՝ երբեք 5 օրից ավել չմնալ այս կամ այն շարժման մեջ, անպայման նեղանալ, դուրս գալ, իսկ 6-րդ օրը անխտիր քրֆել բոլոր նախկին գործընկերներին:

 

Նարեկ Սարգսյան