Մտածում էի գրեմ, թե չգրեմ, բայց պետք ա ասեմ...
Ոստիկան աղջկա անվան շուրջ քննարկումները ցույց տվեցին մեր՝ որպես հասարակություն հիվանդ լինելը: Եթե ինչ-որ բանով մտահոգված եք, ապա բողոքեք, որ էտ աղջիկն որպես ոստիկան գերազանցել է իր լիազորությունները՝ դրսևորելով ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ու վերջ, հասեք նրան, որ ազատեն աշխատանքից: Ձեր ինչ գործն ա, թե էտ աղջիկն ինչ ա անում իր անձնական կյանքում, ո՞վ է Ձեզ իրավունք տվել մարդու մասին անձնական տեղեկություններ հավաքել ու լկտի ձևով ծաղրել ու տարածել, մանավանդ, եթե կայքում նկարների մասին չեք կարող հաստատել, ինքն ա, թե չէ իրականում:


Բա մի շարք կայքերի պահվածքը, ամոթ ա, բայց դուք տենց էլ լինելով լրատվամիջոց, չսովորեցիք խնդիր ձևակերպել: Ոչ ոքի գործը չէ, թե էտ աղջիկն ում հետ ա քնում, ինչ ա հագնում: Տեղի ունեցողը զզվելի տենդենց ա ու սա առաջին դեպքը չէ, երբ ինքնադրսևորվելով խաղում եք մարդկանց ճակատագրերի հետ:

Եթե ոստիկանությունը ձախողել է իր բարեփոխումները ու շատ դեպքերում մնացել նույն միլիցիայությունը, ապա ինչ ա՞ դուք էլ սովետի հնությունն եք դեռ, որ բաժակը պատերին դնելով ամբողջ օրը զբաղված էին հարևանների մասին ինֆո հավաքելով: Եթե իշխանությունները աղքատ են դարձրել մարդկանց, ապա ընդդիմությունը անիծել է ռացիոնալ մտածելու, կշռադատված խոսք ասելու կարողությունը՝ սերմանելով վայնասուն բարձրացնելու զզվելի հատկություն: Մի օր էս իշխանությունը էլ չի լինելու, դուք էլ հարստանալու եք, բայց էլի բաժակը պատին դնելով եք տառապելու: Ցավալի ա...

 

Կնյազ Սարոյան