Երեկվանից ոստիկան աղջկա թեմայով քննարկումների պակաս չենք ունեցել: Անընդհատ շրջանառվում էր այն, թե ինչ որ պոռնո կայքերում է գրանցված եղել:


Քիչ առաջ ոստիկանությունից հերքել էին այդ տեղեկատվությունը' բերելով մի քանի հակափաստարկներ կապված էջի նոր բացված լինելու հետ: Եթե այդ հաշիվը մի փոքր ուշադիր նայենք միանգամից կարող ենք փաստել, որ այն բացվել է երեկ: Այսինքն ապատեղեկատվություն է եղել:


Ինչ է, ինչ չէ, ամեն դեպքում անթույլատրելի են նման արարքները: Կարելի է քննադատել, եթե որևէ կոնկրետ խնդիր կա' բարձրաձայնել, բայց մարդու անձնականի վերաբերյալ նման սուտ տարածելը լուրջ չէ: Պետք է հասկանալ, որ նման անպատասխանատու գործողությունները կարող են խորը սթրես առաջացնել: Խոսքը միայն այս աղջկա մասին չէ: Առհասարակ, պետք չէ նախադեպ ստեղծել ու մարդու մասին նման ապատեղեկատվություն տարածել:


Ի դեպ, այս լարված ներքաղաքական իրավիճակում, չեմ կարծում, որ սա ամենակարևոր թեման է քննարկելու համար: Վերջինիս' թոփ քննարկելի թեմա դառնալու փաստն էլ է վկայում մեր հանրության վիճակի մասին:

 

Վլադ Կարախանյան