Մեզանից շատերն են երազում ապրել հեքիաթային դղյակում և մեկնել շուրջերկրյա ճամփորդության: Սակայն Նոր Զելանդիայում բնակվող այս ընտանիքը՝ Ջասթինը, Յոլան ու նրանց որդին՝ Պիկոն, որոշել են համատեղել 2 երազանքներն ու հին բեռնատարն յուրօրինակ «դղյակի» վերածելով՝ մեկնել անմոռանալի ճամփորդության:


Բեռնատարն աշխատում է արևային մարտկոցների հիմքով: Ուղևորության ընթացքում ամբողջ տունը կոմպակտ ծալվում է, իսկ կանգառների ժամանակ կրկին բացվում՝ վերածվելով հարմարավետ կացարանի:


Զույգն անընդհատ վերանորոգում ու կատարելագործում է իր շարժական «դղյակը»: