Այս յուրօրինակ հյուրանոցը բացվել է բաց երկնքի տակ: Այն չունի ոչինչ՝ բացի ահռելի մահճակալից, զույգ պահարաններից ու լուսամփոփներից, իսկ հանրային զուգարանը գտնվում է քիչ հեռու: Մինչդեռ հյուրերի համար նախաճաշն ու ընթրիքը պատրաստում է հարևանությամբ ապրող ծառայապետը, ով սնունդը մատուցում է հենց անկողնու մեջ: 

 

Հյուրանոցը գտնվում է ծովի մակերևույթից 2.000 մ բարձրության վրա՝ շվեյցարական Ալպերի հենց կենտրոնում: Այստեղ մեկ գիշեր անցկացնելու համար անհրաժեշտ է վճարել 210 դոլար: