Ընդհանուր առմամբ արդեն 88 դիվանագետներ ազատվել են իրենց պարտականություններից: Սրա մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

 

Իրենց պաշտոնից ազատվել են ԱԳ նախկին նախարար Ահմեդ Դավութօղլու գլխավոր խորհրդական Գյուջան Բալիքը, ով ներկա իշխանությունում ԱԳ-ի շարքային աշխատակից էր և Թունջայ Բաբալին, ով Դավութօղլու ԱԳ նախարար եղած տարիներին Կանադայում Թուրքիայի դեսպանն էր:


Շենթյուրք Ուզունը և Ալի Ֆինդիկը, ովքեր Կազանի հյուպատոսարանի դիվանագետներ էին, փախել են Ճապոնիա: 2007-2013թթ դիվանագիտական կորպուսը, շուրջ 300 հոգի, կասկածվում են Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ:

 

Կարեն Հովհաննիսյան