Վերջին օրերին քաղաքական դաշտում առկա է «շտուրմի» սպասումը, սակայն ոչ թե ՊՊԾ գնդում, այլ Խորենացի փողոցում, ոչ թե ոստիկանների, այլ զանազան մարգինալ կուսակցությունների ու գործիչների կողմից, որի նպատակը՝ տիրել Խորենացում հավաքվող զանգվածին ու կառավարել գործընթացները:


Ցուցարարները հատկապես ցավոտ տարան Օսկանյանի հայտնությունը մարդկանց շրջանում: Միանգամից ասեմ. Օսկանյանը վստահություն չի ներշնչում ոչ միայն անցյալով, այլ նաև ներկայով, առավել ևս ապագայով:

 

Օսկանյանին ամեն տեղ երևի կարող եմ պատկերացնել, բայց ոչ երբեք քաղաքականության մեջ, Օսկանյանն այստեղ մի ճանապարհ ունի՝ ներողություն խնդրել ու հեռանալ:

 

Մանե Վարդանյան