Հիսուս ասում է.


-Ազգերն ազգերի դեմ պիտի կռվեն, և թագավորությունները՝ թագավորությունների դեմ։ Ուժեղ երկրաշարժեր պիտի տեղի ունենան և տարբեր տեղերում՝ սով և համաճարակ։ Սարսափազդու և մեծամեծ նշաններ պիտի երևան երկնքից։ Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն, ձեզ պիտի դատեն ժողովարաններում և բանտ նետեն. Իմ պատճառով ձեզ թագավորների և կառավարիչների առաջ պիտի տանեն։ Դա առիթ պիտի լինի ձեզ համար՝ վկայություն տալու իմ մասին։ Հենց այժմվանից ձեր մտքում թող լինի սա. սկզբից մի՛ մտածեք, թե ի՛նչ պատասխան պիտի տաք, որովհետև ես ձեզ կտամ պետք եղած խոսքը և իմաստությունը, որին չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ Նույնիսկ ձեր ծնողները, եղբայրները, ազգականներն ու բարեկամները պիտի մատնեն ձեզ, սպանեն ձեզնից ոմանց։ Ամեն մարդ իմ պատճառով պիտի ատի ձեզ։ Բայց ձեր գլխից մի մազ անգամ չի կորչի։ Եվ ձեր համբերությամբ դուք կփրկեք ձեր հոգիները։
(Ղուկասի ավետարան 21:12-19)


Եղբայրնե՛ր, չպետք է մեր մարմնի համար և մարմնապես ապրենք, որովհետև եթե մարմնապես ապրենք, կմեռնենք, իսկ եթե Հոգու օգնությամբ սպանեք ձեր մեղքերը, կապրեք: Աստծու որդիները նրանք են, որոնք առաջնորդվում են Աստծու Հոգով: Արդ, դուք Հոգին ստացաք ոչ թե ծառա դառնալու և դարձյալ վախով ապրելու համար, այլ Հոգին ստացաք Աստծու որդիներ լինելու համար: Այդ Հոգով է, որ Աստծուն «Աբբա», այսինքն՝ Հայր ենք կոչում, և նույն Հոգին ինքն է վկայում մեր հոգուն, թե Աստծու որդիներ ենք: Իսկ եթե որդիներ ենք, նշանակում է, որ նաև ժառանգորդներ ենք: Այո՛, մենք Աստծու ժառանգորդներն ենք և Քրիստոսի ժառանգակից. մասնակից ենք լինում նրա չարչարանքներին, որպեսզի մասնակից լինենք նաև նրա փառքին:


(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:12-17)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան