Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման թեման մնում է ամենաքննարկվողը այս օրերին: Հարցն ավելի բուռն սկսեցին քննարկել, երբ երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամները պատանդ վերցրեցին իրենց բուժօգնություն ցուցաբերելու նպատակով գնդի տարածք մտած բժիշկներին: Այս հարցի շուրջ ևս կարծիքները տարբեր էին: Ոմանք ասում էին, որ նման պահվածքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սա ահաբեկչություն է, ոմանք էլ՝ նշում, որ բժիշկները պատանդ չեն, այլ ուղղակի մնացել են այնտեղ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:


Պատկերը լիովին փոխվեց, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտատարություն տարածեցին՝ նշելով այն պայմանը, որի դիմաց բաց կթողնեն բժիշկներին: Ըստ այդ պայմանի ՊՊԾ գունդ պետք է գնա առողջապահության նախարարը և բժիշկների խումբ՝ տեղում վիրահատություն իրականացնելու համար:


Այս քայլով նրանք նախ հաստատեցին այն փաստը, որ բժիշկներին իրենք որպես պատանդ են պահում, երկրորդ հաստատեցին, որ իրենց որոշումներում այդքան էլ ադեկվատ չեն: Ինչպե՞ս կարելի է պահանջել բժիշկների և առողջապահության նախարարի ներկայությունը ՊՊԾ գնդում, եթե ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ նրանք էլ որպես պատանդ չեն վերցվի, նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնա և այլն: Այս պահաջը դուրս է բոլոր տեսակի տարամաբանությունից և կարծում է խմբի հանդեպ ագրեսիա է առաջացնում:

 

Նարեկ Պողոսյան