Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Երևանի ՊՊԾ գնդի զինյալները բուժօգնություն են պահանջել՝ իրենց շարքերում եղած վիրավորներին բուժելու համար, այնուհետև բուժանձնակազմին արգելել են ետ վերադառնալ:


Ինչի՞ է սա նման: Հայրենասեր հայերի, ազատամարտիկների պահվածքի՞, ինչպես իրենց ներկայացնում էին զինյալները, թե՞ ահաբեկչական գործողությունների: Այս քայլն ամողջությամբ զրոյացնում է Խորենացու ցուցարարների քաղաքական պահանջներն ու քաղաքական վարքագիծը, քանի որ այն կողմերին ետ է վանում բանակցային սեղանից ու մինչ այդ խաղաղ ցուցարարների կողմից տարվող քաղաքական գործընթացներում ներդնում է հանցավոր ռազմական բաղադրիչ:


Հիմա ինչպե՞ս են ցուցարարները ասելու որ իրենք պայքարում են հայրենասեր ու ազնիվ զինյալների անվտանգության համար, երբ այդ անձինք իրենց օգնելու համար ՊՊԾ գնդի տարածք մտած բժիշկ պատանդներ են պահում: Իսկ ո՞ւր մնացվին բարոյական նորմերն ու արժեքները: Ոչ մի պարագայում չի կարելի քաղաքական նպատակներ ու խնդիրներ լուծել այլոց ճակատագրերի հետ խաղալով:


Զինյալների այս քայլը, թերևս, բովանդակային առումով շատ բան է փոխում իրավիճակում ու մարդկանց ընկալումներում:

 

Ալիսա Մանուկյան