Օրեր առաջ Խորենացու փողոցում հայտնված Վարդան Օսկանյանը փորձում էր ցույց տալ, որ արժանապատվությունից դրդված է իր կուսակցության «զինյալներով» եկել Խորենացի՝ կոչեր հնչեցնելով միանալ պայքարին:


Իսկ հիմա ո՞ւր է Օսկանյանը, ինչո՞ւ չկա նախկին էնտուզիազմը, արժանապատվության կորուստն է՞ ստիպել այլևս չերևալ խորենացում, թե՞ Պավլիկի հայհոյանքներն է ընդդիմադիր ուժերի ու գործիչների մասին խլվրտում նրա ականջներում:


Միգուցե Օսկանյանը չներեց Պավլիկի՝ նաև իր հասցեին հնչեցրած «ղաղպի տղա» արտահայտությունը, դեռ պարզ չէ:


Փաստ է, որ Օսկանյանիզմը խորենացում վերացող տեսակի վերածվեց:

 

Ալիսա Մանուկյան