Թուրքիայի արտգործնախարար Մ.Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է,որ Ռուսաստանն այն երկրներից է,որն ամենաշատն է օգնել Թուրքիային տապալված պետական հեղաշրջման օրերին...Չավուշօղլուն նաև անդրադարձել է Թուրքիայի գաղտնի ծառայությունների գործունեությանը և այն գնահատել անբավարար..."Եթե նույնիսկ եղել են կասկածներ,որ նախապատրաստվում է պետական հեղաշրջում,ապա նախագահն այդ մասին պետք է իմանար",-դժգոհել է Չավուշօղլուն...


Հիշեցնեմ,որ հուլիսի 20-ին իրանական Fars գործակալությունը հղում անելով մի շարք արաբական ԶԼՄ-ների տեղեկություն էր տարածել,ըստ որի Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանին հուլիսի 16-ին մահից փրկել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը,որի ներկայացուցիչները Թուրքիայի գաղտնի գործակալությանը պետական հեղաշրջման փորձից 5 ժամ առաջ տեղյակ էին պահել դրա մասին,որի շնորհիվ էլ Էրդողանը ճողոպրել էր Մարմարիսից և չէր ընկել ռմբակոծության տակ,որին ենթարկվել էր այն հյուրանոցը,որտեղ հանգրվանել էր Թուրքիայի նախագահը իր ընտանիքով...


Հիմա էլ,այս հայտարարությունն անելով Չավուշօղլուն Թուրքիայի անունից շնորհակալությունն է հայտնում Պուտինին,որ փրկեց ռուսների "ոխերիմ" բարեկամ Էրդողանի կյանքը...


Պատմության անիվը ետ է պտտվում...1921 թ-ին բոլշևիկյան Ռուսաստանի առաջնորդ Վ.Լենինը փրկեց կործանումից (չի բացառվում,որ նաև մահվանից) այն ժամանակվա Թուրքիայի ղեկավար Մուստաֆա Քեմալին,որը հետագայում ստացավ Աթաթուրք մականունը...Հենց Լենինի տված զենքով և ոսկով Աթաթուրքին հաջողվեց ծնկի բերել Թուրքիայի թշնամիներին,որոնց բանակները մտնում էին Պոլիս,ավարտել Հայոց ցեղասպանությունը և հայերի հաշվին Լենինի կողմից նվիրատվություն ստացած հողերով՝ էլ ավելի ընդլայնել Թուրքիայի տարածքները...


Այդ օգնության դիմաց Աթաթուրքը մեկ բան արեց Լենինի համար՝կարմիր գույնով "ներկեց" իր դրոշը և ՎԵՐՋ...Իսկ հետո Թուրքիան դարձավ ԽՍՀՄ-ի (կարմիր աստառով Ռուսական կայսրության) ամենավտանգավոր թշնամիներից մեկը...


Տեսնե՞ս հիմա Պուտինի լավության դիմաց Էրդողանը ոնց է վարձահատույց լինելու...Թուքերին գիտենալով կարող եմ ենթադրել,որ մի հատ էլ ռուսական ինքնաթիռ կկործանեն ու այս անգամ կսպանեն երկու օդաչուներին...Այս ձև էլ Էրդողանը շնորհակալություն կհայտնի Պուտինից...

 

Գագիկ Համբարյան