Ստեղծված իրավիճակը, անկախ փողոց դուրս եկած քաղաքացիների սոցիալական կարգավիճակից և անկախ նրանց մարդկային որակներից գնալով ավելի լուրջ ֆորմատ է ձեռք բերում: Զինված ապստամբների պահանջներն ուղղված իշխանություններին օրեցօր մարդկանց ավելի հոծ բազմություն է հավաքում Խորենացի փողոց և դա շարունակական է լինելու, քանզի ինչպես նախագահը իր խոսքում նշեց, երկրում դժգոհողները շատ են:


Հաշվի առնելով նաև պաշտոնական Ադրբեջանի կոշտ մոտեցում կապված Արցախյան հարցի կարգավորման գործընթացին և հաշվի առնելով Ռուսաստանի ադրբեջանամետ քաղաքականությունն ընդեմ Հայաստանի-Արցախի, և վերջապես հաշվի առնելով շրջանառվող հողերի հանձնման թեման իրադարձությունները բոլորովին այլ զարգացումներ կունենան:
Ադրբեջանը երբեք և երբեք «ձեռք չի քաշի» Արցախը Ադրբեջանի կազմին միացնելու գործընթացից, իսկ Հայաստանում ստեղծված իրավիճակը լավ առիթ է նախագահի վրա ճնշում գործադրելու համար' թեկուզ ՌԴ համատեղ դիվանագիտական համագործակցության շրջանակներում: Եթե կոնին դրվի նաև հողերի հանձնման հարցը, ինչին և ձգտում է Ադրբեջանը, ապա հավատացեք դա խռովություն կառաջացնի նաև ուժային կառույցներում /բանակ, ոստիկանություն/ և իշխանամետ շրջանակներում, չէ որ այդ դեպքում համընդհանուր պետական շահը յուրաքանչյուրի շահն է լինելու:


Արցախցին հասկացել է, որ 5 շրջանի հանձնումը հավասարազոր է Արցախը ամբողջությամբ կորցնելուն, մնում է հայաստանցին էլ հասկանա, որ Արցախը կորցնելը Հայաստանի ապագան լուրջ վտանգի տակ է դնելու: Կան բոլոր նախադրյալները այս իրավիճակը օգտագործելու հօգուտ Հայաստանի և Արցախի, մնում է ճիշտ հետևություններ անել և համապատասխան, երկուստեք փոխզիջումների արդյունքում կունենանք կոնսենսուս, որը կբխի միայն պետական շահերից:


Հ.Գ. Ովքեր փորձում են իրավիճակը ծառայեցնել քաղաքական դիվիդենտեր քաղելու համար, ազգի տականքներ են:


Հ.Գ.1. «Սասնա Ծռեր» խմբավորումն իր կարևորագույն փողզիջումն արդեն արեց, ցույց տալով իր մարդասիրական և պետականամետ նկրտումները: Ազատ են արձակվել երկու երիտասրադ ոստիկան-«պատանդները» և առաջարկվել է մամուլի կետ բացել, երբ դա էլ տեղի կունենա, ազատ կարձակվեն մյուս երկու պատանդները:


Հ.Գ.2. Ոնց երևում է, այս պայքարը վերածվելու է համընդանուր պայքարի, ինչպես 1988թ.-ին Արցախյան շարժման ժամանակ եղավ, իսկ պատմությունը ցույց է տվել, որ այդ դեպքում Հայ ազգը չի պարտվում: Սա սուբյեկտիվ կարծիք է:

 

Աշոտ Եսայան