Էրեբունի Երեւանը երբեք Էլեկտրիկ Երեւան չի դառնա,

Խորենացի փողոցը երբեք Բաղրամյան պողոտա չի դառնա: Մասսաների էական տարբերություն կա: Խորենացիում ադեկվատ մարդու պակաս է նկատվում, ավելի ճիշտ՝ սթափ մտածող մարդու: Մի հատ ուսումնասիրեք էնտեղ հավաքված մարդկանց:

 

Ոչ բոլորի մասին է խոսքը: Հիմնականում խոսում են հայհոյանքներով, առանց հաշվի առնելու, որ շրջապատում աղջիկ ու կին կա: Ոնց անենք, որ մի երկու բաժակ խմելուց հետո չգան Խորենացի ու դայաղ չլինեն մարդկանց: Տհաճ է: Կամ եթե լավ մեքենա են քշում (իրենց կարծիքով), ցուցադրական բաներ չանեն, ասենք առանց պետհամարանիշ մտնեն ամբոխի մեջ: Կամ ամեն մեկի ձեռքը բարձրախոս չտան:
Բաղրամյանի արժեքներն ուրիշ էին, ուրիշ էին նաեւ մարդիկ:

 

Արամ Արարատյան