Արդեն երկու-երեք օր է դիտում եմ Խորենացու փողոցից տեսանյութեր, կարդում եմ ՖԲ-յան գրառումներ, խոսում եմ սովորական ու «անսովոր» մարդկանց հետ:


Բացի անխուսափելի անտարբերներից, մի կոնկրետ ու ստատիկ միտում կա. տարիների կուտակված ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ջրի երես է դուրս եկել....: Որ տարբերակ լինի, վստահ եմ, որոշները ուղղակի միմյանց կհոշոտեն: Ինչի՞ համար...թեկուզ հենց նրա, որ իրենց դիրքորոշման հետ դիմացինը, ասենք, համակարծիք չէ .... Ախր շատ «հանդուրժող» ենք ու «տոլերանտ»: ՈՒ այսքան «տոլերանտ» լինելով էլ ամեն օր դեմոկրատիա ենք ուզում կերտել....


Առկա վիճակը հազար պաճառ ունի.... ու դրանցից մեկը հենց նա է, որ «քուչեն» մեր մեջ երբեք էլ չի կորել: «Ճիշտ լինելու» մարմաջը մեր ներքին ԵՍ-ի՝ ամենից կարևոր հենասյունն է: Օր -օրի ավելի է ջնջվում այն սահմանը, որից հետո մենք «քաղաքացիական» վիճակից, եթե այն առկա է առհասարակ, վերադառնում ենք մեր «հին ու բարի բնական» վիճակին: Երբ ամեն բան հասանելի է ոչնչացնելու համար: Երբ բոլորը բոլորի դեմ են....


Մի տեսակ զզվելիության աստիճան տհաճ է ու շատ վտանգավոր ձևավորված իրավիճակը: «Չկայացվածության» ու «սողունության» դրսևորումներն այսօր կարող են հանգեցնել վատագույն սցենարների իրագործմանը, որոնք մեր մասով արդեն մի քանի անգամ փորաձկվել են: Ու սա ուղղակի ահազանգ չէ, սա կոնկրետ սպառնալքիի մասին դիտարկում է:


«Ատե՛ք» իրար, «ատե՛ք» խորը ու անհետադարձ, «ատե՛ք» ի խորոց սրտի, «ատե՛ք» ողջ հոգով ու սրտով...ու հետո, երբ մի վայրկայն գիտակցությունը ձեզ կայցելի, կհասկանաք, թե ինչ է կատարվել, սակայն հավաբանար կարող է արդեն շատ ուշ լինել....


Հ.Գ. Երկիրը լաբարատոր փարձարկումների պետք չի ենթարկել

 

Ալեն Ղևոնդյան