Հաջորդ օրը, վաղ առավոտյան, Հիսուսը վեր կացավ գնաց ամայի մի տեղ և սկսեց աղոթել այնտեղ։ Սիմոնը և նրա հետ եղողները ելան նրան փնտրելու։ Երբ գտան, ասացին նրան.
-Ամեն մարդ քեզ է փնտրում։


Հիսուսն ասաց.
-Եկեք մոտակա ուրիշ գյուղաքաղաքներ էլ գնանք, որպեսզի այնտեղ ևս քարոզեմ, որովհետև Աստված հենց դրա համար ուղարկեց ինձ։
Եվ նա Գալիլեայի բոլոր շրջանների ժողովարաններում քարոզում և դևեր էր դուրս հանում։
Հիսուսի մոտ եկավ մի բորոտ։ Նա ծնկի իջած աղաչում էր՝ ասելով.
-Տե՛ր, եթե ուզես, կարող ես ինձ մաքրել։


Հիսուսը գթաց և ձեռքը երկարելով՝ դիպավ նրան և ասաց.
-Ուզում եմ, մաքրվի՛ր։


Հազիվ էր այս խոսքն ասել՝ բորոտությունն իսկույն գնաց նրանից, և նա մաքրվեց։ Հիսուսը նրան անմիջապես դուրս հանեց և խստիվ պատվիրեց՝ ասելով.
-Նայի՛ր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛ և քեզ ցո՛ւյց տուր քահանային. ապա, որպես վկայություն ժողովրդին, թե մաքրվել ես քո բորոտությունից, մատուցի՛ր քո զոհը, ինչպես հրամայել է Մովսեսը։


Բայց նա գնաց և սկսեց ամեն տեղ պատմել ու տարածել պատահածը։ Դրա համար Հիսուսն այլևս չէր կարող բացեիբաց որևէ քաղաք մտնել, այլ դուրսը, ամայի տեղերում էր մնում։ Եվ ժողովուրդն ամեն կողմից գալիս էր նրա մոտ։


(Մարկոսի ավետարան 1:35-45)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան