Արցախում ծանր վիրավորվում ստացած Հովհաննեսը սկսել է ձեռնափայտով քայլել և խոսել
Հովհաննեսը երեկվանից սկսել է ձեռնափայտով քայլել:

 

Իհարկե, չի կարողանում երկար քայլել, բայց բժիշկներն ասում են՝ մի որոշ ժամանակից ինքնուրույն ձեռնափայտով կքայլի: Բժիշկները դրա համար ամեն ինչ անում են, որ գոնե իր համար կարողանա տեղաշարժվել:


Հովհաննեսը սկսել է նաև աջ ձեռքը շարժել և խոսել: Չի բացառվում, որ առաջիկայում նա կտեղափոխվի հոսպիտալից՝ վերականգնողական բուժման:

 

Գրիգորյան Ժոռա