Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Երևանում տեղի ունեցածը սկսեց «որոշակի կապի» մասին անհիմն հարցադրումներ առաջացնել հասարակական ու լրատվական որոշ շրջանակների մոտ: Որոշ լրագրողներ ինձ նման հարց են ուղղել հավանական կապի կամ թուրքական զարգացումների ազդեցության ներքո Երևանում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

 

Ակնյատ է, որ որևէ նմանություն կամ ազդեցություն փնտրելը մի շարք առումներով ուղղակի սխալ ու անօգուտ է: Այս համատեքստում հաճախ սոցիալական ցանցերում ոչ ադեկվատ ու սադրիչ կոչեր ու մեկնաբանություններ էին հնչում' օրինակ բերելով թուրքական զարգացումները:

 

Հիմա առաջնային խնդիրը բանական ու ադեկվատ կեցվածքի մեջ է, սադրանքներն ու կոչերը գիտակցաբար, թե անգիտակցաբար լարում առաջացնելու միտում ունեն: Ադեկվատությունը, ողջամտությունն ու հանդուրժողականությունը վերաբերում է բոլոր կողմերին, այդ թվում նաև' ոստիկանության ծառայողների գործողություններին:

 

Լևոն Հովսեփյան