Բրոկկոլին կարող է օգնել պահպանել տեսողությունը' սուր, եւ պաշտպանել կուրանալուն հանգեցնող հիվանդություններից: Այս մասին հայտնում են Բակա ուսումնարանի գիտնականները
Բրոկկոլին պարունակում է ինդոլ-3-կարբինոլ (I3C) կոչվող միացություն, որն օգնում է բջիջները մաքրել շրջակա միջավայրի տոքսինններից: Դա տեղի է ունենում արիլ ածխաջրային(AhR) ռեցեպտորի շնորհիվ, ինչն էլ բերում է աչքի եղջերաթաղանթի քիմիական թունազերծման: Տարիքից կախված՝ AhR-ի մակարդակն իջնում է, ինչը բացասական է ազդում տեսողության եւ աչքի առողջության վրա:

 

Դժբախտաբար, I3C ստանդարտ ձեւը քիչ է ակտիվացնում AhR-ը եւ որպեսզի ամբողջությամբ օգտագործել այս միացությունը, անհրաժեշտ կլիներ չափից շատ բրոկկոլի ուտել ամեն օր:
Այդ պատճառով Բակա ուսումնարանի աշխատակիցները՝ դոկտոր Արվինդ Ռամանաթխանայի գլխավորությամբ, որոշել են բրոկկոլիից հանել առանձին բուժական մոլեկուլներ, որոնք կարելի կլինի օգտագործել անմիջապես տեսողության կորուստի հիմնական պատճառ հանդիսացող տարիքային մակուլյար դեգեներացիայի բուժման համար: Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է նման հատկություններ ունեցող ամինոֆենիլ ինդոլի (2AI) միացություն: Քիմիական բաղադրությամբ սա նույնպես I3C է, սակայն տասն անգամ ավելի ուժեղ:

 


«2AI–ն կանխարգելում է լուսային սթրեսի ենթարկված մկների եղջերաթաղանթում բջիջների մահը», - նշել է ուսումնասիրության համահեղինակ Դիպակ Լամբան, ով զբաղվում է աչքերի դեգեներատիվ հիվանդությունների համար ցողունային բջիջների հիման վրա բուժման մշակմամբ։ Նա նշել է, որ որ իրենց հաջորդ քայլը 2AI-ով բուժման ֆունկցիոնալ արդյունքների ուսումնասիրությունն է:
«Ես վստահ եմ, որ ուսումնասիրությունը դրական արդյունք կտա, քանի որ էկոլոգիական սթրեսը աչքի տեսողության տարիքային կորստի հիմնական գործոնն է», - նշել է նա:

 


Վերոնշյալ աշխատանքի ժամանակ գիտնականները եկել են նաեւ այն եզրակացության, որ մարդիկ տեսողության պահպանման համար պետք է ուտեն պալմիլոտեիկ թթվով (օմեգա 7) հարուստ սնունդ, այդ թվում՝ ընկույզ, ձուկ, կաթնամթերք եւ բուսական յուղ:

 

 

 

Վրեժ Հովսեփյան