ԼՂ շուրջ իրավիճակը կարծես դեժավյու լինի: 1994-ի հրադադարից հետո տպավորություն է, թե նստել էին ու սպասում էինք, երբ է Ադրբեջանը զինվելու, որ կարողանա իր ԼՂ մասով ռազմական ճանապարհով իր նպատակին հասնել: Նա էլ այդ տարների ընթացքում մոտ 12 մլրդ $-ի զենք գնեց, փորձեց ԶՈՒ-ը բարեփոխել ու ապրիլին ունեցանք այն, ինչ ունեցանք:

 


Ապրիլից հետո միջնորդ բոլոր կողմերը (ու մասնավորոպես ՌԴ-ն) հորդորեցին, թե պետք է վերադառնալ բանակցային ֆորմատ: Մենք էլ վերադարձանք: Շփման գծում կարճ տևած հարաբերական անդորրից հետո բանակցային ակտիվացմանը զուգահեռ Ադրբեջանը նորից վերառնում է մինչապրիլյան գործելաոճին՝ սահմանային սրացումներ, տարբեր տրամաչափերից գնդակոծություններ, դիրքային առաջխաղացման անհաջող փորձեր: Այս ընթացքում էլ ՌԴ-ից պատկան ինչ-որ մարմին ներկայացնող չինովնիկ հայտնում է, թե շարունակելու ենք զենքի վաճառքը Բաքվին:

 


Մի տեսակ աբսուրդ վիճակ է ստացվում. նստենք սպասենք, թե Ադրբեջանը հաջորդ անգամ ե՞րբ է իրեն բավարար ինքնավստահ զգալու, որ նորից հարձակվի՞....

 

Ալեն Ղևոնդյան