Ասում են, թե Ռուսաստանը մեր ռեգիոնում աշխարհաքաղաքական շահեր ունի:


Հարցնում ես, թե որոնք են այդ շահերը, ասում է՝ տարածաշրջանը կարևոր աշխարհագրական դիրք է զբաղեցնում:


Ասում ես՝ հա՛, հասկացանք, բայց Ռուսաստանի շահերը, որ ասում եք, կոնկրետ որո՞նք են: Ասում է՝ դե, կապված տնտեսության հետ, պարզ չի՞:


Չէ, ախպեր, պարզ չի, ու ոչ միայն մեզ պարզ չի, այլ քեզ էլ պարզ չի, որովհետև միամտություն կլիներ մտածել, որ Ռուսաստանն այստեղ տնտեսական շահեր չունի, բայց նաև հիմարություն կլիներ մտածել, թե Ռուսաստանը խառնվել է Ղարաբաղի թեմային՝ իր աշխարհաքաղաքական /պարզվում է՝ միայն տնտեսական/ հարցերը լուծելու համար:

 

Մովսես Դեմիրճյան