Ինչ է կատարվում ընտրություններից մինչ օրս

Նախընտրական շրջանում, երբ հայտնի դարձավ, որ <<ընտրություն>> կոչվող ներկայացմանը չեն մասնակցելու հայտնի դերակատարներ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն, և, չնայած գլխավոր դերասանի՝ՀՀԿ-ի ներկա լինելուն՝ ներկայացման սցենարը չէր կարող ամբողջական լինել և դրա ձախողման, հանդիսատեսի նվազման փաստն արդեն ակնհայտ էր...Ոչինչ չէր մնում անելու. արդեն հրապարակված էր ներկայացման օրը և, ամեն դեպքում, ինչ-որ հանդիսատես գալու էր, ու պետք էր ինչ-որ բան ցուցադրել...Ներկայացումը սկսվեց, գլխավոր դերում խաղացողն ասաց իր խոսքն ու գնաց, իսկ քանի որ նրանից հետո ճառասացները հրաժարվել էին ներկայացնել իրենց ճառը, բեմահարթակին անսպասելի կերպով մնաց Րաֆֆի Հովհաննիսյանը... և ինչ էր պետք անել այն դեպքում, երբ կանգնած ես միայնակ բեմահարթակին, հանդիսատեսն էլ հավաքված ծափահարում է... տվյալ դեպքում ոչ թե քեզ, այլ ներկայացմանը...բայց տպավորությունն այնպիսին է, թե ծափահարում են հենց քեզ և այդ տպավորությունների տակ պետք էր հանպատրաստից բաներ ասել, խաղեր խաղալ, ցույց տալ, որ, այնուամենայնիվ, ներկայացումը շարունակվում է, և տպավորություն ստեղծել, որ եթե վերջինս տվյալ պահին բեմահարթակին է, ուրմեն՝ դա ամենևին էլ պատահական չէ, ինչ-որ կարևոր բան, այնուամենայնիվ, կա ասելու... ներկայացման 3-4-րդական դերեր խաղացողներն էլ ներկայացումը գունավորելու համար սկսեցին բեմահարթակի հետևից կրակել, ձայներ հանել, կապիկություններ անել... Եվ այդպես, մինչև այս պահն էլ ձախողված ներկայացման անհաջող դրվագների ցուցադրումը շարունակվում է...