Վերջին օրերին Սիրիայի Հալեպ նահանգում, մասնավորապես Հալեպ քաղաքից հյուսիս ընկած հատվածներում, կատաղի բախումներ էին տեղի ունենում սիրիական կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների միջև:

 

Այսօր արդեն ցավալի տեղեկություններ ստացվեցին հենց Հալեպ քաղաքից: Սիրիայում ալ-Կաիդա-ի ճյուղավորումը համարվող Ջաբհաթ ալ-Նուսրա իսլամական ծայրահեղ արմատական կառույցը հայտարարություն է տարածել, որ նոր հարձակում է սկսում հենց քաղաքում, և արդեն գործադրել է գետնափոր պայթուցիկ Հալեպի միջնաբերդից ոչ հեռու:

 

Նահանգի հյուսիսում ընդդիմադիրները պաշարման մեջ էին հայտնվել, և փորձում էին ամեն կերպ դուրս գալ շրջափակումից: Ըստ ստացվող տեղեկությունների՝ դա նրանց չի հաջողվել: Հավանաբար նոր հարձակում սկսելով Հալեպում՝ ընդդիմադիր ուժերը փորձում են կոմպենսացնել ձախողումները:

 

Սարգիս Գրիգորյան