Աշխարհում նավթի գների անկման պատճառով կասկածի տակ է դրվում Իրաքի քրդերի երազանքը՝ ունենալ անկախ պետություն:
Երեք տարի առաջ իրաքյան քրդական կառավարության (KRG) ղեկավար Մասուդ Բարզանիի լեգիտիմությունը ճանաչվում էր միջազգային հանրության կողմից: Իրաքի քրդերը ստանում էին աջակցություն միջազգային հանրության կողմից :
Բարզանին նույնիսկ հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Վաշինգտոնում : Սակայն այսօր իրավիճակը բոլորովին այլ է:
Միջազգային շուկայում նավթի գների անկումը կարող եմ ասել, առաջին հերթին ազդել է իրաքյան Քուրդիստանի տնտեսության վրա:
Երեք տարի առաջ քրդական այս միավորման մայրքաղաքը Էրբելիը հավկանություն ուներ դառնալու «նոր Դուբայ» , սակայն այն ասօր նմնան է լքված շինհրապարակի: Իրաքյան Քրդստանի հետագա գոյատևաման ճակատագիրն անգամ կասկածի տակ է դրել Քրդական կառավարության փոխվարչապետը:

 


«Աշխարհում տնտեսական ճգնաժամը Քրդաստանի գոյատևման համար սպառնալիք է », - ասել է KRG-ի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիին՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում:
Դեռեւս 2011 թ.-ից Բաղդադը Թուրքիաին սկսեց նավթ վաճառել ՝ օգտագործելով Քուրդիստանի տարածքը: Այնուհետև ռազմական ճանապարհով Էրբիլը կարողացավ նավթի սև շուկայում ձեռք բերել գերակայություն Իրաքում և նավթը վաճառել Թուրքիային, կամ Թուրքիայի տարածքով այլ երկրի: Նավթի բարձր գների ժամանակ սա Իրաքյան Քուրդիստանի համար ամենաբարենպաստ ժամանակաշրջանն էր սեփական տնտեսություն և բանակ ուենենալու համար: Սակայն նավթի գների անկաման հետ զուգահեռ KRG-ն այլևս ի վիճակի չէ անգամ 1.5 միլիոն քաղծառայողի աշխատավարձ վճարել:

 


Պլանավորման նախարարությունը հայտարարեց, որ շուրջ 4000 շինարարական նախագծեր արդեն դադարեցվել են ֆինանսների բացակայության պատճառով:
Իրաքյան Քուրդիսանն այսօր ունի լարված ներքին քաղաքական կյանք: Քրդական կառավարությունում երեք ազդեցիկ կուսակցությունները. 1) Բարզանիի կուսակցությունը՝ Քրդստանի Դեմոկրատական կուսակցություն (KDP), 2)Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանինի' Քուրդիստանի հայրենասիրական միություն (PUK), 3)Նաուշիրվան Մուստաֆայի՝ Շարժում հանուն փոփոխության (Գորան) կուսակցությունը, սա Թալաբանիինի կուսակցությունից ինը տարի առաջ անջատված կուսակցություն է: Կան նաև երկու իսլամիստական կուսակցություն՝ Քուրդիստանի իսլամական միությունը (Yekgirtu) և Քրդստանի իսլամական խմբավորումը(Komal Islami), սակայն այս երկուսը չունեն այդքան մեծ ազդեցություն, ինչպես նախորդ երեքը:

 


Բարզանիի նախագահության ավարտը 2013 թ.-ին էր, աակայն այն երկարաձգվել ևս երկու տարով, որից հետո 2015թ. օգոստոսին, կրկին երկարաձգվել է պաշտոնավարման ժամկետը՝ նկատի ունենալով տարածաշրջանում ԻԼԻՊ-ի ռազմական սպառնալիքը և երկրի տնտեսական վիճակը՝ նախագահական ընտրություններ կազմակերպելու համար անհրաժեշտ ֆինանասկան միջոցների բացակայություն: Երկար ժամանակ խմորումներ էին գնում ներքաղաաքական կյանքում, որի արդյունքում Գորնաը և PUK-ը՝ չգալով համաձայնության լքում են Քրդական կառավարությունը, ինչպես նաև Էրբիլը և իրենց իշխանությունն հաստատում Սուլեյմանիենում, որտեղ Թալաբանին ունի ուժեղ ազդեցություն:
Շատ հնարավոր է, որ այդ քաղաքական քաոս կարող է վերածվել Քուրդիստանի տրոհման և ինքնավարության ներսում ստեղծվի ինքնավարություն: Բարզանին կարող է վերահսկել Էրբիլ և Դուհոք շրջանները, իսկ Թալաբանին՝ Սուլեյմանիե և Քիրքուք շրջանները: Քաղաքական ուժերը, բացի կառավարման հետ խնդիրներ ունենալուց, նաև խնդիրներ ունեն Սիրիայի և Թուրքիայի քրդերին աջակցելու հարցում:

 

Կարեն Հովհաննիսյան