Այսօրվա Երևան քաղաքի երթևեկությունը անտանելի էր: Ամբողջ քաղաքը խցանում, մեքենաները իրար գլխի լցված, ոչ ոք ճանապարհները չէր բացում, ոչ մեկի չէր հետաքրքրում երթևեկության վիճակը: Մի քանի պետական համարներով մեքենաներ խախտումներ անելով փախնում էին խցանումից, դե հասարակ մահկանացուներն էլ ազդանշան տալով սիրտ էին հովացնում:

 


Այսօր աչքովս ընկավ նաև , որ Երևանում ավելացրել են խախտումներ արձանագրող տեսախցիկներ: Ճիշտն ասած վաղուց էի այս հարցը ցանկանում տալ , բայց մոռանում էի, հիմա ճիշտ ժամանակն է՝ մենք հո փորձարկման համար նախատեսված կռիս չե՞նք, որոնց վրա ցանկանում եք պարզել , թե քանի տեսախցիկի ու արագաչափի դեպքում կարող է դատարկվել մի հանրապետություն: Եթե այդպիսի բան կա, ապա մի չարչարվեք, բռնեք բոլորիս աքսորեք, այդպես ավելի էժան կնստի:

 


Երևանի երթևեկության պայմաններում տեսախցիկները ու արագաչափերը օրենքով հաստատված գողություններ են: Մարդկանց չեք ապահովում նորմալ ճանապարհներով, երթևեկությանը չեք հետևում , բայց խախտումները պարտաճանաչ ուղարկում եք: Մի քիչ արդար չի էլի, իմ կարծիքով:

 

 

Աշոտ Ասատրյան