Ստիպված եմ կրկնի անդրադառնալ փուլային կոչված թեմային. եթե 20 տարի առաջ ՀՀ-ն իրեն կարող էր թույլ տալ հայր Ալիևի հետ որևէ համաձայնագրի կնքումը, ինչը կենթադրեր ԼՂԻՄ-ից դուրս տարածքների հանձնում, ապա դա տեղի կունենար հաղթական պատերազմից հետո և հաղթական հրամանատարների կենդանության օրոք, ինչը կզսպեր Ալիևի ախորժակը:

 

Այնուհետև գազատարն ու նավթատարը կանցնեին ՀՀ տարածքով' ապահովագրելով տարածաշրջանը հետագա պատերազմից: Սակայն այսօր այդ ամենը չկա. չկա Վազգենը, մնացածները այսօր արդեն ուրիշ են, նավթատարն ու գազատարն արդեն կառուցված են կամ դրանք ՀՀ-ով անցնելու «միտք չունեն», Ալիև կրտսերը մեծաքանակ զոհերի գնով որոշակի տարածք վերադարձրեց, ինչը հետագա սրացման լավագույն, իր համար, հիմքն է, արևմուտքը աչք կփակի հաջորդ սրացման ժամանակ, ինչպես դա եղավ ապրիլին. այս ամենը ստիպում է մեզ ոչ թե մտածել Ալիևի հետ խաղաղության պայմանագրի, այլ վերափոխել երկիրը' ռուսական ֆորպոստից այն դարձնելով կիսապաշարված ամրոցի, որը ձգտում է ճեղքել այդ պաշարումը:

 

Վախթանգ Սիրադեղյան