Մերձավորարևելյան արդեն սովորական դարձած երկրներում (Սիրիա, Իրաք, Լիբանան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Հորդանան) Իսլամական պետության ակտիվության ու սեփական բջիջների առկայության մասին տեղեկություններին այսօր ավելացան ևս երկու երկրներից' Քուվեյթից և Իրանից եկող տեղեկությունները:
Քուվեյթի իշխանությունները հայտարարեցին, որ բացահայտվել է ահաբեկչություն ծրագրող Իսլամական պետությանը հարող խումբն ու ձերբակալվել են դրանում ներգրավված իսլամականները:

 

Ինչ վերաբերում է հարևան Իրանին' ապա այսօր տեղեկություն տարածվեց, որ իրանական իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են 2 հոգի, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Թեհրանում:
Իսլամական պետության ծրագրային դրույթներում է նաև ամբողջ Մերձավոր Արևելքը ներքաշել հակամարտությունների հորձանուտի մեջ, ինչը կառույցը փորձում է իրականացնել տարածաշրջանում իրեն հարող բջիջների և իսլամականների միջոցով:

 

Սարգիս Գրիգորյան