Արթիկում տեղի ունեցած վերջին հեղեղումներ թեման մի քանի այլ հարցեր ևս սուր քննարկման առարկա դարձրեց: Նախ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ մեր երկրի համար այդքան կարևոր մարզում մարզպետ «գոյություն» չունի, կա ինչ որ պերսոն, ով լավագույն դեպքում որպես արարողակարգային պաշտոնյա կարող է աշխատել, չնայած դրան էլ արդեն սկսեցի կասկածել:

 


Երկրորդը, դա Արթիկ քաղաքից գրանցված պատգամավորի՝ Մուշեղ Պետոյանի գործոնն էր, ով չնայած որպես պատգամավոր «անգործունակ» էր խնդիրների լուծման օգտակարության մասով, սակայն ինտրիգների առումով խիստ էֆեկտիվ էր, գոնե առաջին օրերին:

 


Ընդ որում՝ մարտի էր նետվել ոչ միայն Պետոյանը, այլ նրա մայրն ու հայրը, ովքեր տարբեր լրատվամիջոցների «հերոսներ« էին դարձել: Իհարկե կարճ ժամանակ անց բոլորը հասկացան, թե ինչ է տեղի ունենում:
Իրականում Պետոյանը, ով անհագ ցանկություն ունի դառնալու Արթիկի քաղաքապետ, փորձում էր իր պոտենցյալ հակառակորդի դեմ «շարիկներ գլորել»՝ հետագայում որպես հերոս մուտք գործելու քաղաք:
Սակայն ստացվեց այնպես ինչպես միշտ, ժամանակից շուտ վերջինս բացահայտվեց ու դուրս շպրտվեց խաղից, որովհետև ովքեր որ պետք է շատ շուտ իմացան, որ Պետոյանը քաղաքական ինտրիգներով ավելի շատ պետությանն է վնասում, քան իր ախոյանին՝ Արթիկի գործող քաղաքապետին, ով սովորական «պասաժիր» է, միջին ունակություններով ու ինտելեկտով:
Այնպես որ, Արթիկն ու իր հոգսերը թողեցին արթիկցիներին, մնացածաները գնացին իրենց ինտրիգը հյուսելով այլ վայրերում:

 

Մանե Վարդանյան