Ինչպես արդեն տեղյակ եք, այսօր պետք է տեղի ունենար Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Էրդողանը մեղայական նամակով դիմել էր Պուտինին, ներողություն խնդրելով 2015 թվականի նոյեմբերին ռուսական СУ 24 ինքնաթիռի խոցման համար: Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Էրդողանին ասել է, որ կհանի սահմանափակումը ռուս զբոսաշրջիկների' Թուրքիա այցերի հետ կապված, իսկ Էրդողանն էլ իր հերթին հավաստիացրել է, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի ռուս զբոսաշրջիկների գլխից մի մազ չպակասի: Պուտինը հանձնարարել է նաև, որպեսզի կազմվեն համապատասխան փաստաթղթեր, Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունները կարգավորելու նպատակով:

 


Ինչ շուտ է մոռացվում սեփական զինվորի արյունը, մեկ տարի էլ անգամ չի անցել, իսկ Պուտինը հանում է Թուրքիայի նկատմամբ կիրառած պատժամիջոցները: Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումամբ, Էրդողանը կփարատի բոլոր այն դժգոհությունները, որոնք առաջացել էին առևտրականների մոտ' Ռուսաստանի հետ կապերի վատթարացման արդնունքում:

 


Սա թասիբի հարց էր Ռուսաստանի համար և բացի այդ հետայսու ցանկացածը կարող է երբեմնի հզոր և ահասարսուռ Ռուսաստանի նկատմամբ ոտնձգություն թույլ տալ և չանցած մեկ տարի ներվել, իսկ երբեմնի հզոր, «պատժիչ մեքենա» պետությունը վերածվել է «հրեշտակների հագրվանի», ովքեր ներում են բոլորին և ամեն ինչ:

Հ.Գ. Իվան Ահեղը Պուտինի այս քայլից հետո դամբարանի մեջ շուռ է եկել:

 

Աշոտ Եսայան