Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ նոր խլրտոցներ են նկատվում ընդդիմադիր դաշտում: Նախ, բոլոր ընդդիմադիր ուժերը ցանկանում են շահել քաղաքացիների վստահությունն ու ցույց տալ, որ ընդդիմության դափնին իրենց է պատկանում: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, պարբերաբար փորձում է ցույց տալ, որ մյուս ընդդիմադիր ուժերը, իրականում, կեղծ են, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» հանրության կողմից պետք է ընկալվի որպես միակ «ճշմարիտ» կուսակցություն:

 


Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի վերաբերյալ այս դիրքորշումը հանգեցրել է նրան, որ ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը միավորվել են ընդդեմ Նիկոլի և նրա թիմակիցների: Թերևս այս մասին է փաստում երեք ուժերի ներկայացուցիչների՝ ԱԺ-ում ունեցած ելույթները:

 


Հարց է ծագում՝ կկարողանա՞ Նիկոլը այնպիսի ծանրակշիռ փաստարկներ ներկայացնել խորհրդարանական ընդդիմադիր եռյակի դեմ, որ աստիճանաբար հանրության աչքում դառնա «միակ և անկրկնելի» ընդդիմություն: Եթե Փաշինյանը չկարողացավ իր առջև դրված խնդիրը իրագործել, ապա մեծ է վտանգը, որ նա կհայտնվի քաղաքական գործընթացների լուսանցքում:

 

Արման Ալավերդյան