Ընտրությունները սարերի հետևում չեն, և քաղաքական ուժերը պետք է, որ արդեն մտածեն իրենց էլեկտորատը հնարավորինս ավելացնելու ուղղությամբ:
Ընտրություններին սպասվում է նաև ՔՊ-ի մասնակցությունը, բայց կարծես թե Նիկոլ Փաշինյանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Խոսքը ընդդիմադիր հարթակում դոմինանտությունը հաստատելու մասին է: Անզեն աչքով էլ երևում է, որ Նիկոլի կռիվն այսօր իշխանությունների հետ չէ: Նրա նպատակն այս պահին ընդդիմադիր ճամբարում իր ուրույն դիրքն ունենալն է:

 


Այս օրերին շարունակվում էր քննարկվել Ընտրական օրենսգրքի թեման, որի շուրջ օրեր առաջ տեղի ունեցավ կոնսեսուս ընդդիմադիր և իշխանական ճամբարների միջև:
Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չէր թողնում քննադատելու իշխանության հետ կոնսենսուսի եկած քաղաքական ուժերին: Այս զարգացումները հերթական անգամ փաստում են, որ Փաշինյանը դեռ բավականին հեռու է իշխանությունների հետ «ճակատամարտի դաշտից»:

 


Ընթացքում կարելի էր տեսնել Նաիրա Զոհրաբյանի քննադատական խոսքերն ուղված Էդմոն Մարուքյանին, ինչպես նաև Զուրաբյանի «խայթոցը» ՝ ուղղված Նիկոլին:
Մեկ նախադասությամբ՝ մենք ընտրություններից առաջ ականատես ենք լինում «միակ ընդդիմադիր» տիտղոսի համար հերթական պայքարին: Ո՞վ կհաղթի այս նոմինացիայում՝ ցույց կտա ժամանակը:

 

Խաչատրյան Ժոռա