Կուսակցության տնտեսական գաղափարախոսության հիմքում աջ ազատական ուղղվածությունն է, որից և բխում են հետևյալ դրույթները.


➢ սեփականության բոլոր կացութաձևերի հավասար որոշումների առկայությունը,
➢ ներդրումների և գործարար միջավայրի բարելավման՝ պետության արդյունավետ քաղաքականության իրականացում,


➢ օտարերկրյա և հայրենական ներդրողների իրավունքների համարժեք պաշտպանություն,
➢ ներդրումների խթանում և դրանց անվտանգության, նվազագույն շահութաբերության համար պայմանների ձևավորում,


➢ իրական հակամենաշնորհային քաղաքականության իրականացում՝ բացառելով օրենքով չարգելված «տանիք» մենաշնորհների առկայությունը,


➢ տնտեսական մրցակցության պաշտպանության իրավական կարգավորում,
➢ բնական մենաշնորհների , այդ թվում՝ գազ, էլեկտրաէներգիա, ջուր, արդյունավետ կարգավորում,
➢ ՓՄՁ շահերի պաշտպանություն, այդ թվում՝ ձեռնարկատերերի և բնակչության շահերից բխող հարկային քաղաքականության իրականացում,


➢ հարկային վարչարարության գործընկերային համակարգերի ձևավորում:

 

Վահան Բաբայան