Հայաստան-Արցախ միասնական գաղափար, միասնական պայքար որպես մեկ ազգ, սա ցանկացած հայի ձգտումն է և ուժերի ներածին չափով գործնականում կիրառելու ցանկությունը: Ապրիլյան պատերազմը բոցավառեց այն միասնականության արդեն ծխացող շունչը, որը տարիների ընթացքում անտարբերություն էր սերմանել միմյանց նկատմամբ: Բայց հայ ազգը ապացուցեց, որ օրհասկան պահերին մեկ բռունցք է դառնում և կարող է, իվիճակի է թշնամուն արժանի հակահարված տալ: Պատերազմից հետո սփյուռքից սկսած մինչև յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իր հնարավորությունների սահմանում սատար կանգնեց Հայոց բանակին, մեկը նյութապես, մեկը ֆինանսապես, մեկը իր ներկայությամբ' ինքնակամ զինվորագրվելով բանակին և այսպես շարունակ: Երբ ամեն բան հանդարտվել էր, արդեն բանակցային գործընթացի փուլում էինք, էլ կոչեր, էլ դիմումներ, էլ խնդրանքներ, էլ պահանջներ հնչեցին Արցախում և արցախցու կյանքը առավել բարեկեցիկ և ապահով դարձնելու նպատակով ներդրումներ անել Արցախում, զբոսաշրջությունը զարգացնել, գյուղատնտեսությունը զարգացնել, օգնել քաղաքացիներին վարկային ճկուն համակարգի ներդրմամբ և նմանատիպ լիքը դրական բաներ: Համամիտ եմ լիովին, նման միջոցառումների կողմնակից եմ միայն, բայց...
Ժողովուրդ ինչի՞ նման կերպով չենք արձագանքում, երբ ասենք ռմբակոծվում են Հայաստանյան սահմանամերձ բնակավայրերը, Արցախի հո՞ղն է ավելի սև, թե՞ արցախցու արյունն է ավելի կարմիր, որ նրան օգնում ենք, իսկ օրինակ տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին , ովքեր շատ անգամ են ադրբեջանցու գնդակի զրնգոցը երկաթյա տանիքին զգացել, նույն սրտացավությամբ չենք օգնում, նույն հոգատարությամբ չենք կարեկցում, միթե սա անտարբերության դրսևորում չէ հայրենակցի, կարիքավորի նկատմամբ: Որքան որ ռեսուրս տրամադրվում է Արցախին, նույն ռեսուրսներից պետք է տրամադրվի նաև Հայստանի սահմանամեձ գյուղերին, հակառակ դեպքում արդարությունից և միասնականությունից խոսելը իմաստ չի ունենա, ո՞ւմ են պետք դատարկ, օդում հնչեցրած ռազմահայրենասիրական, միասնականություն և համախմբում քարոզող կոչեր պարունակող խոսքերը, դրանցով պետությանը և հասարակությանը ոչ մի օգուտ չես տա:

 

Աշոտ Եսայան