Մեծ Բրիտանիան, ի տարբերություն մնացած երկրների, ունի չորս ֆուտբոլի ազգային հավաքական' Անգլիա, Հյուսիսային Իռլանդիա, Ուելս ու Շոտլանդիա: Անգլիան երեկ դուրս թռավ, բայց Ուելսը դեռ խաղում է քառորդ եզրափակչում: Այնպես էր Brexit 2-ի մասին խոսելու պատճառ չկա, հումորը անհաջող է:

 


Ի դեպ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հումորներն էլ են անհաջող: Եթե Լոնդոնը պաշտոնապես դիմի դուրս գալու համար Բրյուսելին, դեռ երկու տարի պետք է բանակցեն, համաձայնեցնեն ամեն ինչ: Եվրոպացիք սիրում են օրինական ձևականություններ: Դա նման է ամուսնալուծության սովորական գործընթացին: Դատարանը ժամանակ է տալիս լաաավ մտածելու համար:

 

Տիգրան Խաչատրյան