Առաջարկում եմ հիմա առանց բարեփոխումը գումարի հետ կապելու ընդունել օրենսգրքի ընդիմության և իշխանության միջև համաձայնեցված տարբերակը , իսկ եթե այնուամենայնիվ անհրաժեշտ գումարը չգտնվի, ապա կառավարությունը բարոյական իրավունք կունենա նորից արտահերթ ռեժիմով ԱԺ բերելու ու իր գործընկերների աջակցությամբ չեղարկելու ձեռք բերված համաձայնությունները և վերադառնալու նախկին տեքստին: Այստեղ էական է այն քաղաքական համաձայնությունը, որը նախօրոք ստորագրվել է ընդիմության և իշխանության միջև, որտեղ բարեփոխումը արդեն կապվել է գումարի հետ:

 


Իմ խորին համոզմամբ, օրենքում բարեփոխումները նախապես գումարի հետ կապելը բացասական ընկալումներ, անվստահություն և մտահոգություն կարող է առաջացնել, որ իշխանությունը հենց սկզբից նպատակ ունի գումարի բացակայության պատրվակով տապալել ընտրական բարեփոխումների այս տարբերակը:

 

Մյուս կողմից էլ, կարծում եմ, սահմանադրական օրենքի կիրառումը գումարի առկայությամբ պայմանավորելը սխալ մոտեցում է, և ավելի շատ նման է քաղաքական հուշագրի քան օրենքի, որի գործողության մեխանիզմները պետք է շատ հստակ սահմանվեն: Սա նաև անծանոթ երևույթ է մեր իրավական պրակտիկայում, և կարծում եմ , կարող է շատ վտանգավոր նախադեպ լինել:

 

Հայկ Արամյան