Ժամանակին Հայաստանում կային անկախականներ և հակաանկախականներ, ու պայքարը հստակ գնում էր՝ ազատ ինքնիշխան Հայաստան կամեցողների և ռսի տակ գոյություն քարշ տվողների միջև:
Վերջինները ստանալով «կենտրոնի» և ֆորպոստի պահակների աջակցությունը, հալածելով, ոչնչացնելով և երկրից քշելով անկախականներին, բոլոր նենգ ու ստոր ճանապարհներով, նստեցին «իմիտացիոն անկախություն» ձեռք բերած երկրի իշխանության ղեկին ու անցան իրենց «սև գործին»: Հայաստանը թալանելով՝ 25 տարվա մեջ հասցրեցին այս գաղջին:

 


Իսկ հիմա ի՞նչ ունենք:
Հայաստանի գերխնդիրը ծախված անկախությունն է, պատրանքային ժողովրդավարությունը: Իրականում այն տիպիկ, դասական բռնատիրական, օտարի գաղութ է՝ իր հերթափոխային դրածո իշխանություննեով:

 


Արդյոք դժվա՞ր է որոշակի հետևության հանգել, որ ամեն բան պետք է սկսել նորից, Հայաստանում պետք է վերականգնվի անկախականների պայքարը, պետք է ստեղծվի անկախականների նոր սերունդ ու «գործը» նորովի հասցվի իր ավարտին: Հակառակ դեպքում անիմաստ է ֆորպոստի կագավիճակում արվող որևէ հուսահատ ճիգ ու փորձ, մանավանդ, որ բոլորը փորձերը ձախողվեցին և հասցրին այս անկումային վիճակին: Կամ ազատ, անկախ, արժանապատիվ կյանք և քաղաքակիրթ հանրության ընտանիքի անդամ, կամ ստրուկի դարավոր ստորաքարշ կյանք՝ ռսի նեխած չուլանում...

 

Արմեն Զատիկյան