պատերազմական գործողությունների արդյունքում կորցրած հողերը' լինեն դրանք մետրեր , թե կիլոմետրեր' նահանջ է, բայց ոչ պարտություն, որովհետև, ցանկացած պահի կարելի է հարվածել թշնամուն ու վերադարձնել կոցրածը..

 

իսկ ահա հոժարակամ հող զիջել, թեկուզ մեկ մետր, ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է
Պարտություն է , որը սկիզբ է դրնելու ՀԱՅ ԱԶԳԻ կործանմանը!
սա չեմ ասում բանակցությունների սեղանի շուրջ բազմածների համար, որովհետև , այդ սեղանի շուրջ ոչինչ չի որոշվելու, ԲՆԱՎ !
որոշողը մարտի դաշտն է, ԶԻՆՎՈՐԸ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ և ժողովուրդը !
իսկ ժողովրդի մեջ հողեր զիջելու մասին քննարկումները արդեն մտահոգիչ են...
անհեթեթ իրավիճակը, անթույլատրելի ելքը քննարկելն անիմաստ զբաղմունք է !
այն պահից , երբ սկսում ենք դա քննարկել' ճիշտ է. թե սխալ, դրանով այդ դավաճան քայլին գոյի իրավունք ենք տալիս ...
այն պահից, երբ սկսում ենք չափել, թե ինչքան կարող ենք զիջել' մտովի հարմարվեք երկրի երեսից չքվելու հեռանկարի հետ

 

այն պահից, երբ սկսում եք ծանր ու թեթև անել, թե հողեր զիջելու դիմաց ինչ ենք ստանալու' նախապես գիտակցեք, որ ինչ էլ ստանաք, փակում եք ձեր սերնդի թթվածինը,
ոչնչացնում ենք աշխարհին որպես ամենահին պատմությունը ու մշակույթը ունեցող ԱԶԳ ներկայանալու նրա հեռանակարը
և վերջապես, հողեր ,,հետ տալու,, մասին խոսելիս բարոյական պարտավորության մասին հիշեք , որ պիտի հետ բերեք նաև հազարաներով զոհերին..
կարող եք?

 

կարող եք? հետ բերեք ու հետ տվեք հողերը ..
եթե չէ' ԼՌԵՔ ԼՌԵՔ, որ չանիծվեք !
ԼՌԵՔ, որ երկնային պատիժը անխուսափելի չդառնա ձեզ համար , որովհետև եթե նահատակները
ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԱՅԱՑ ու ՀԱՎԱՏԻ չեն եղել
ապա ԱՍՏԾՈ ամենադաժան պատիժը անխուսափելի է լինելու ձեզ համար
ԼՌԵՔ , որովհետև, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ կրողների ցասումը սարսափելի է լինելու դավաճանների համար !

 

Բելլա Լալայան