ՊԱՍԿԵՎԻՉԻ ՆԱՄԱԿԸ ՊԱՆԿՐԱՏԵՎԻՆ

1827 -ի հոկտեմբերի 1-ին Երեւանը պարսիկներից գրաված եւ «Կոմս Էրիվանսկի» հորջորջված ռուսական բանակի գեներալ (հետագայում ֆելդմարշալի աստիճանի հասած) Իվան Պասկեւիչը Թուրքմենչայի պայմանագրից հետո բացահայտ հայատյաց քաղաքականություն որդեգրեց եւ հայրենիքից հեռացրեց ոչ միայն հայկական կամավորական ջոկատների կազմակերպիչներից մեկին՝ Ներսես Աշտարակեցուն, այլեւ հալածանքներ սկսեց գեներալ Կրասովսկու նկատմամբ, ով խիզախություն էր ունեցել ասելու, թե հայերն արժանի են լավագույն վերաբերմունքի եւ սեփական հայրենիքում բարգավաճելու։

 

Ահա, թե ինչ է գրում Պասկեւիչը զորավար Պանկրատեւին․ «․․․Հայքը, որ վաճառականութեան մեջ վերին աստիճանի ընդունակ մի ժողովուրդ են եւ այդ պատճառով տերութեան համար օգտակար կարող են լինել, չունենալով քաղաքական անկախութիւն, միմյանց հետ կապուած են միայն կրօնքով։ Նոքա միայն մի ընդհանուր իշխանութիւն ունին, այն է՝ հոգեւոր իշխանութիւն, որ շատ մեծ ազդեցութիւն ունի նաեւ նոցա աշխարհային գործերի վրայ։ ՎԱՍՆՈՐՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՆՇԱՆԱԿԵԼ ԱՅՆՊԻՍԻ ՄԱՐԴՈՒ, ՈՐ ԱՆՁՆՈՒԵՐ ԼԻՆԻ ՌՈՒՍԻԱՅԻՆ ԵՒ ԲԱՎԱՐԱՐԻ ՀԱՅՈՑ ՄԵԶ ՔԱՇԵԼՈՒ ՄԵՐ ՑԱՆԿՈՒԹԻՒՆԸ․․․»։

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ