Հունիսի 24-ին Հայաստան ժամանեց Հռոմի պապը: Այս իրադարձությունը պարունակում է իր մեջ ոչ միայն հոգևոր այլ նաև տնտեսական արդյունք:

 


Տնտեսական օգուտներ ասելով այս դեպքում առաջին հերթին հասկանում ենք տուրիզմը: Ֆրանցիսկոսի այցը լուսաբանվում է միջազգային մամուլում և ներկայացվում է, որպես այց առաջին քրիստոնյա երկիր: Հաշվի առնելով թե քրիստոնյաների և թե առհասարկ Քահանայապետի համակիրների թիվը ամբողջ աշխարհում, պետք է սպասել, որ տուրիստների հոսքը Հայաստան կավելանա:

 


Բազմիցս նշվում էր, որ Հռոմի պապի հետ ժամանելու են նաև մի քանի հազար ուխտավոր: Մասնավորապես՝ կարելի է սպասել, որ զբոսաշրջային ակտիվության էպիկենտրոնները կլինեն Երևանը և Գյումրին, որտեղ որ Ֆրանցիսկոսը պետք է այցելի:

 

Նարեկ Սարգսյան