Ձմեռը մոտենում է, իսկ շատ կարևոր մարտական առաջադրանք դեռ առջևում է: Պետք է շտապել, քանի դեռ ձյունը իր սավանի տակ չի վերցրել ողջ տարածքը... Որոշում ընդունվեց, որ մութն ընկնելուն պես պետք է գործել, փորձել անցնել թշնամու կողմ ու առաջադրանքը կատարել: Առաջադրանքը, ինչպես նախորդ անգամները, այս անգամ ևս ուներ դաստիարկաչական բնույթ: Պետք է թշնամուն հասկացնել, որ չի կարելի կրակել խաղաղ բնակչության վրա, չի կարելի դիպուկահարներով թիրախավորել զինվորին, այն զինվորին ով միայն ու միայն հսկում է իր հայրենքիք սահմանը... Կար օպերատիվ տեղեկություն, որ թշնամին սահմանի հենց այդ հատվածը լցրել է վարձկաններով, ովքեր պատրաստություն են անցել Թուրքիայում : Այս փաստն անգամ խմբի տղաների վրա հոգեբանորեն չէր ազդում, որովհետև գիտեին, որ գնում են ոչ թե վնաս տալու, այլ՝ ,,դաս,, տալու:

 


Գիշերը խաղաղ էր, այդ կողմերին հատուկ մեղմ քամին անգամ չկար, կարծես ժամանակն էր կանգ առել: Միայն մերթ ընդ մերթ թշնամու կողմից մեր դիրքեր ուղղությամբ արձակված կրակոցներն էին խախտում այդ իդեալական լռությունը: Տղաները սպասում էին հրամանատարի հրամանին, որ հարմար պահի անցնեն գործողության առաջին , կարևոր ու վտանգավոր մասին՝ անցնել թշնամու թիկունք: Մոտ երկու ժամ համբերատար թաքստոցում սպասելուց հետո ,վերջապես հրամանատարը հրաման տվեց անցնել գործողության...

 


Գործողության մեկնարկից կես ժամ հետո հաջողությամբ արդեն թշնամու թիկունքում էին տղերքը: Թշնամին անգամ պատկերացում չուներ, որ շուտով պատժվելու է նրա համար, որ մի քանի օր առաջ գնդակոծել է գյուղը, որ իրենց դպուկահարի կրակոցից զոհվել է զինվոր... Տղաներն արդեն հայտնաբերել էին դիպուկահարների թաքստոցները , տեղանքը մանրակրկիտ զննելուց հետո դիրքավորվեցին և, մեծ համբերատարությամբ զինվելով, պատրաստվեցին ,,դիմավորել,, դիպուկահարներին:
Լուսացավ... Մոտակա բլրակների կողմից լսվեցին ձայներ... Թշնամու դիպուկահարներն էին, շտապում էին իրենց թաքստոցներ, որպեսզի ամեն օրվա նման նշանառության տակ պահեն մեր դիրքերը: Հրաման կար, որ տղաները պետք է սպասեին, մինչև դիպուկահարները սահմանի տվյալ հատվածի երկայնքով դիրքավորվեին, այնուհետև հնարավորինս առանց աղմուկի լուծել բարձր պատրաստականություն անցած դիպուկահարների հարցերը:

 


Արդեն կեսօրին մոտ էր, թշնամու թաքնված դիպուկահարները հոգնել էին , և զգացվում էր արդեն, որ թուլացրել են զգոնությունն ու ուշադրությունը: Հրաման տրվեց տղերքին անցնել գործի... Երկու դիպուկահար վարկյանների ընթացքում չեզոքացվեցին, սակայն աջ թևից կարծես թե գործողության ավարտի ազդանշանն ուշանում էր, իսկ այնտեղ հասնելը մեծ ռիսկ էր պարունակում իր մեջ, սպասելը ևս ռիսկային էր: Հրամանատարը հրաման տվեց խմբին խորանալ թիկունք և սպասել իր ազդանշանին, իսկ ինքը գնաց աջ թևի կողմը... Հրամանատարը հասավ և փրկեց վիրավոր զինկաից ընկերոջ կյանքը՝ վերջնականապես չեզոքացնելով թշնամու հաղթանդամ դիպուկահարին:
Տղաները չէին կարող վերադառնալ այդ հատվածով, քանի որ արդեն թշնամին տագնապ էր հայտարել և տարածքը սկսել էին սանրել: Հրամանատարը որոշում կայացրեց, որ թշնամու թիկունքով կշարժվեն դեպի հյուսիսային կողմ, որտեղից էլ հնարավոր կլինի անցնել մեր կողմ: Մոտ 20 կմ թշնամու թիկունքում՝ սողալով, լողալով, քայելով ու վազելով , հասան աշխարհագրական բարենպաստ վայր, որտեղից էլ անցան սահմանը:

 


Երբ տղաները ,,Վիլիսով,, մտան զորամաս , զորամասի հրամանատարը՝ աչքերը կլորացրած, զարմացած, ուսերը վեր քաշելով , ասեց.
- Էս ի՞նչ պյանա, Բաքու - ****** սամլյոտի ուղիղ ռեյս կա՞ , Շտեղան եք կյա՞մ...
Տղերքին որպես պարգևատրում, խոստացան, որ մեկ ամիս չեն կանչի... Սակայն մեկ շաբաթ հետո նորից զանգ եղավ ...

 

Կիլիկիա Հայաստան